Թուրքիայի հայրենասիրությամբ տոգորված բնակիչները ֆլեշմոբ են հայտարարել՝ ի պաշտպանություն ազգային արժույթի։ YouTube-ում տեսանյութեր են հայտնվում, որտեղ քաղաքացիները վառում են, պատրում և քիթն են մաքրում դոլարի թղթադրամներով։ Այսպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում լիրի կուրսի անկման դեմ։
Լիրի անկումը սկսվել է Անկարայի դեմ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ սպառնալիքներից հետո, եթե թուրքական իշխանությունները բաց չթողնեն պաստոր Էնդրյու Բրանսոնին, որը մեղադրվում է 2016 թվականի ռազմական հեղաշրջմանը աջակցելու մեջ։ Հոգևորականին մինչև 35 տարի բանտարկություն է սպառնում։
https://www.youtube.com/watch?v=kfCt7x5IPXo










































