Հուլիսի վերջին Մոսկվայում իրենց հորը սպանած երեք քույրերի՝ Մարիայի, Անգելինայի և Քրիստինայի մայրը լրագրողների հետ կիսվել է լուսանկարներով, որտեղ երևում են ծեծի հետքերը, որոնց ենթարկվել են աղջիկները սադիստ հոր կողմից։
Մայրն ինքը՝ Աուրելիա Դունդուկը, վերջին տարիներին հազվադեպ է տեսել իր աղջիկներին և նախկին ամուսնուց գաղտնի, քանի որ վերջինս խոստացել էր սպանել իր երեխաներին, եթե նրանք շփվեն մոր հետ։ Բռնարար հոր կողմից ծեծված աղջիկների նկարները մայրը ստացել է Միխայիլ Խաչատուրյանի սպանությունից հետո։
«Քննիչն այն ժամանակ ուրիշն էր, մեզ թույլ էր տալիս նստել իրար կողքի։ Այդ ժամանակ ես առաջին անգամ իմացա, թե ինչ է տեղի ունեցել տանը. ծեծերի և բռնության մասին։ Աղջիկներս նույնիսկ հասցրեցին ինձ իրենց հեռախոսներով արած լուսանկարների մի մասն ուղարկել, որ արել էին մի քանի ամիս առաջ։ Նրանց հեռախոսներում նման լուսանկարներ շատ կան։ Այժմ նրանց սմարթֆոնները հետաքննությունն առգրավել է, այնպես որ ոստիկաններն ամեն ինչ կտեսնեն»,– ասել է Աուրելիա Դունդուկը։
Выяснилось, что сестры Хачатурян снимали на свои смартфоны побои, нанесенные отцом.
Часть этих фотографий имеются в распоряжении «КП»: https://t.co/vgdYeANbSV pic.twitter.com/qGpjdWDHFZ— Комсомольская правда (@kpru) August 15, 2018










































