Վերաքննիչ քրեական դատարանը բավարարելով Մարտի 1-ի գործով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։
Թե ինչպիսին է մեր համաքաղաքացիների կարծիքը դատարանի որոշման մասին, «Առաջին լրատվական»-ը պարզեց հարցախույզի միջոցով։ Հարցվածների մեծ մասը կարծում է, որ ցանկացած մարդ, ով հանցանք է կատարել, պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ անկախ նրանից, նախագահ է, թե սովորական քաղաքացի։ Երևանաբնակների կարծիքով՝ սխալ էր Քոչարյանին ազատ արձակելը, հակառակ պարագայում հարց է առաջանում՝ ինչու էին կալանավորում։
Մանրամասները՝ տեսանյութում։










































