ՈՒԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի՝ իտալական «Յուվենթուսի» դարպասին հասցված գոլը ընդգրկել է 2017/18 սեզոնի լավագույն գոլերի կոչման հավակնորդների շարքում՝ գրում է iz.ru-ն:
Հյուրընկալվող խաղում իսպանացիները հաղթեցին 0:3 հաշվով. Ռոնալդուն կրկնակի գոլի հեղինակ դարձավ: Փորձագետները ընտրել են նրա երկրորդ գոլը, որը նա խփել է իր գլխի վրայով:

Լավագույն գոլի կոչման հաղթողը կընտրվի օգոստոսի 27-ին ՈՒԵՖԱ-ի պաշտոական կայքում անցկացվող քվեարկությամբ:










































