Լրագրողները եկել են Ջոնսոնի տան մոտ Օքսֆորդշիրում, որպեսզի հարցնեն, թե արդյո՞ք նա չի պատրաստվում ներողություն խնդրել մուսուլմանական գլխաշորերի վերաբերյալ արած կատակի համար։ Քաղաքական գործիչը նրանց ընդառաջ է դուրս եկել սկուտեղով, որի վրա թեյի վեց բաժակ է եղել, շաքար և կաթ։ Լրագրողների հարցերին ի պատասխան Ջոնսոնն ասել է. «Ես այդ կապակցությամբ ոչինչ չունեմ ասելու, կարող եմ միայն թեյ առաջարկել»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ջոնսոնը Telegraph թերթում հոդված էր գրել, որտեղ նիկաբ կրող մուսուլման կանանց համեմատել էր «փոստարկղերի» կամ «բանկեր թալանողների» հետ։ Այս հրապարակման համար Ջոնսոնին «իսլամաֆոբ» էին անվանել։
"I have nothing to say about this matter except to offer you some tea…" @BorisJohnson greets the media armed with a tray of mugs amid burka row pic.twitter.com/5wknsuUBTH
— ITV News (@itvnews) August 12, 2018









































