Նավթի գները նվազում են Թուրքիայում արժույթային ճգմաժամի ֆոնին, որի պատճառով աշխարհում նվազել է ռիսկային ակտիվների պահանջարկը, ներառյալ՝ հումքի։
Այսպես, Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0․03 դոլարով (0.04 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց 72․78 դոլար։ Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումները նվազել ևս նվազել են 0․3 դոլարով (0․44 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց 67․3 դոլարի հասնելով։
Հիշեցնենք, որ թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել՝ չնայած երկրի ֆինանսական համակարգին ցանկացած միջոցով օժանդակելու պատրաստակամության մասին Թուրքիայի կենտրոնական բանկի հայտարարություններին։ Լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 7 տոկոսով՝ հասնելով պատմական նվազագույնին,երբ մեկ դոլարը հավասար է 6․88 լիրայի։








































