ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2019-ի ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն։ Ռազմական ծախսերի համար Միացյալ Նահանգները 717 մլրդ դոլար կհատկացնի։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցները կօգտագործվեն նաև 16 հազարով զինծառայողների թիվը մեծացնելու նպատակով։ 2․6 տոկոսով ծրագրվում է ավելացնել նրանց պարենամթերքը։

«Նոր բյուջեն ընդունելով՝ մենք կմեծացնենք մեր բանակի զինծառայողների թիվը և հզորությունը՝ նորեկների համար հազարավոր տեղեր ստեղծելով»,-Նյու Յորք նահանգի Ֆորթ Դրամ բազայում փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Թրամփը։
Նախագահը խոստացել է փոխարինել «հնացած տանկերը, ինքնաթիռները և նավերը ամենաառաջնային և մահացու տեխնոլոգիաներով»։

Բացի այդ, ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։










































