ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած 2019-ի պաշտպանական բյուջեի դրույթների համաձայն՝ ամերիկյան կողմը Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ համագործակցությունը սառեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով փաստաթուղթը։
«Ոչ մի հիմնադրամ չի կարող օգտագործվել 2019-ի բյուջեի ֆինանսավորման նպատակով՝ Բաց երկնքի մասին պայմանագրի զարգացման համար, մինչև նախագահը Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին համապատասխան արտոնագրեր չներկայացնի»,-ասվում է փաստաթղթում։
Փաստաթղթում նաև ասվում է, որ արտոնագիր ասելով՝ նկատի ունեն ռուսական կողմից սահմանափակումների չեղարկումները՝ պայմանագրի կետերը կատարելուց հետո։ Իսկ գնահատման պատասխանատվությունը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարը։










































