Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ֆ.Գորդոն. «Վրաստանի թեմայով ՌԴ և ԱՄՆ միջև պահպանվում են տարաձայնությունները»

ՆԱՏՕ-ն շարունակում է «բաց դռների» քաղաքականությունը և վերահաստատում է աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` օտարերկրյա լրագրողների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, հաղորդում է Новости-Грузия-ն` հղում կատարելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:
Գորդոնի խոսքով, «Վրաստանի թեմայի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ միջև պահպանվում են տարաձայնությունները: ՆԱՏՕ-ն նույնպես պարզորոշ հայտարարել է Վրաստանի շուրջ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների մասին: «ՆԱՏՕ-ի անդամները հայտարարել են, որ ցանկանում են տեսնել հրադադարի վերաբերյալ 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրի ամբողջական կատարում: ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հարգում և ճանաչում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նրանք այդ դիրքորոշումը կպաշտպանեն Լիսաբոնի գագաթնաժողովում»,-հայտարարել է Գորդոնը: Ավելի վաղ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանն արմատական տեղաշարժեր չի սպասում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովից, բայց երկիրն ունի բոլոր գործիքները, որոնք հնարավորություն են տալիս առաջ շարժվելու դաշինքին անդամագրվելու ճանապարհով:
«Դա շատ կարևոր գագաթնաժողով է, որտեղ կհաստատվեն շատ կարևոր քաղաքական որոշումներ այն մասին, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նաև հուսով ենք, որ դաշինքի անդամները մեկ անգամ ևս իրենց աջակցությունը կհայտնեն Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- նշել է Բարամիձեն: Նրա խոսքով, Վրաստանին որոշ ժամանակ է անհրաժեշտ այն բոլոր բարեփոխումներն անցկացնելու համար, որոնք երկրին թույլ կտան հայտարարելու, որ պատրաստ է անդամակցելու ՆԱՏՕ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում