Բժիշկները պարզել են, որ կյանքը փոքրիկ բնակարաններում կարող է ֆիզիկական և հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ դառնալ՝ գրում է lenta.ru-ն:
Գիտնականների կարծիքով՝ անձնական տարածքներից զրկված մարդիկ հաճախ են բողոքում տարատեսակ հոգեբանական խնդիրներից, նյարդային են: Բացի դրանից, մեկսենյականոց բնակարաններում ապրելը նպաստում է վարակի արագ տարածմանը:

Կենսագործունեության համար անհրաժեշտ տարածք չունեցող երեխաների մոտ հաճախ են նկատվում շնչառական հիվանդություններ, դրանք հետևանք են դիմադրողականության անկման: Երեխաներին սպառնում է նաև ճարպակալումը:

Սեփական բնակարանի գերին չդառնալու համար անհրաժեշտ է հետևել բնակարանային պայմանների նորմերին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նվազագույնը 9 քառ.մ:







































