Մեծ Բրիտանիայում ՝ նախկին ՌՕՈւ-ի, իսկ այժմ դասական ավտոմեքենաների վերանորոգմամբ և վերականգնումով զբաղվող Bicester Heritage բիզնես կենտրոնի տարածքում, մոտ ապագայում նախատեսվում է բացել աշխարհի առաջին ավտոմեքենաների հանգստավայրը: Այս մասին հաղորդում է Automotive World-ը:
Համալիրը կներառի 344 համարով հյուրանոց, մարզասրահ, լողավազան, ռեստորան, բար: Ծրագրվում է բացել նաև ավտոմեքենաների ցուցասրահ:

«Մենք շատ անհամբեր սպասում ենք ավտոմեքենաների սիրահարների ներգրավմանը, ովքեր անմիջապես կկարողանան օգտվել այդ թեմայի հետ կապված բոլոր ծառայություններից», – ասել է Bicester Heritage-ի գործադիր տնօրեն Դեն Գոգենը:










































