ԱՄՆ-ը ցանկանում է թիկունքից հարված հասցնել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ հաղորդում է BBC News-ը:
Էրդողանի խոսքով՝ մի կողմից Վաշինգտոնը հանդես է գալիս որպես դաշնակից, մյուս կողմից «կրակում է իր ռազմավարական գործընկերոջ ոտքերին»: «Մենք միասին ենք ՆԱՏՕ-ում, և դուք փորձում եք հարվածել թիկունքից»,- ասել նա:
Միևնույն ժամանակ Էրդողանը համարում է, որ ազգային արժույթը`թուրքական լիրան, շուտով կդադարեցնի անկումը և կվերադառնա բնականոն մակարդակի: Նախագահը նաև սպասում է շարունակական հարձակումներ երկրի տնտեսության վրա՝ գրում է Reuters-ը:







































