Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը Spotify համացանցային ծառայությունում լսումների քանակով առաջատար է դարձել։ Օգոստոսի 12-ին փոփ երգչի ստեղծագործությունները 30 մլն լսում են հավաքել։
Այսպիսով, Ջեքսոնը շրջանցել է այնպիսի հայտնի կատարողների, ինչպես՝ Թեյլոր Սվիֆթը, Բրունո Մարսը, Քրիս Բարունը և Բեյոնսեն։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009-ին, 51 տարեկանում, հանգստացնողների գերդոզավորումից։











































