Խաչատրյան քույրերի կողմից իրենց հոր սպանությունը եղել է կանխամտածված: Ամենայն հավանականությամբ, աղջիկները նախապես ծրագրել էին հարձակումը ծնողի վրա: Այս մասին հայտնել է հետաքննությանը մերձ աղբյուրը:
Պարզվել է, որ նրանք նախապես թաքցրել են ընտանիքի գլխավորի ավտոմեքենան և ձեռք են բերել դանակ, որի օգնությամբ հետո սպանել են նրան: Տղամարդուն հասցված դանակի 35 վիրավորումները բացատրվում են քույրերի անփորձությամբ. նրանք չգիտեին՝ ինչպես արագ սպանել մարդուն՝ ենթադրում է աղբյուրը:
«Նրանց գործողությունները կանխամտածված են և, ամենայն հավանականությամբ, նախապես են ծրագրված եղել»,- նշել է նա:
Աղբյուրը նաև հայտնել է, որ երկու քույրերը կտրել են իրենց ձեռքերը՝ ցանկանալով ամեն ինչ ներկայացնել այնպես, թե հայրը առաջինն է հարձակվել իրենց վրա, իսկ իրենք ստիպված են եղել պաշտպանվել:
«Կարևոր է իմանալ, որ աղջիկները սովորական չեն, նրանք խելացի են, դպրոցում վատ չեն սովորել, դպրոցից նրանց վերաբերյալ արձագանքները դրական են եղել»,- նկատել է աղբյուրը:







































