Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «արագ և արդարացի» իրավական գործողությունների կոչ է արել՝ դիմակայելու համար երկրում տնտեսական պատերազմին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեք Ամոլի Լարիջանին նամակ է գրել գերագույն առաջնորդին, որում ասվում է, որ «թշնամիները տնտեսական պատերազմ են սանձազերծել իրանական ժողովրդի դեմ», և խնդրել է թույլ տալ ձեռնարկել «վճռական և արագ միջոցներ օրենքի շրջանակներում»:

«Ես համաձայն եմ այս առաջարկի հետ: Նպատակը արագ և արդարացիորեն պատժելն է տնտեսական կոռուպցիոներներին: Խորհուրդ տվեք, խնդրում եմ, համապատասխան դատական որոշումներ»,- հայտարարել է Խամենեին:

ԱՄՆ-ը երկուշաբթի օրվանից վերականգնել է լայնածավալ պատժամիջոցները ընդդեմ Իրանի, որոնք նախկինում կասեցվել էին իրանական ատոմային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռք բերման արդյունքում:












































