Կազմվել է 2018 թվականի լավագույն ավտոմեքենաների թոփ-5-ը:

Փորձագետները կազմել են 2018 թվականի 5 լավագույն ավտոմեքենաների վարկանիշը, որը գլխավորել է պրակտիկ և շահավետ Toyota Corolla-ն:

Մասնագետները մեքենաների իրենց ընտրության մեջ հիմնվել են այնպիսի պարամետրերի վրա, ինչպիսիք են՝ հուսալիությունը, անվտանգությունը, լավ կառավարումը և սեփականատերերի դրական արձագանքները:

Արդյունքում Toyota Corolla-ին հաջորդում է Audi A4-ը, որի առավելություններից են նաև շարժիչի հզորությունը և մեքենայի կառավարման հարմարավետությունը:

Ցուցակում երրորդ տեղը բաժին է ընկել Toyota Camry-ին՝ իր շահավետությամբ:

Ցուցակում հայտնվել են նաև Subaru Forester-ը և BMW X3-ը:








































