Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Փաշինյանը գծեց սահմանը․ ովքե՞ր տեղ չունեն նոր Հայաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում այսօր ունեցած իր ելույթում նշել է, որ ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է. «Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարել է նա։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երրորդ հանրապետության պատմության մեջ բացառիկ է։ Նախկինում էլ առաջին դեմքերը խոսքով կարևորել են օրինական ընտրությունների անցկացումը, սակայն այդ ընդհանուր խոսքերը զուգահեռել են «տոկոս խփելու» մասին հայտարարություններով, որոնք փաստացի կոչ են եղել կրիմինալին՝ ամեն գնով ապահովել իշխանության հաղթանակը։ Հիմա արմատապես վիճակ է փոխվել․ ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքը բազմաշերտ է։

Իշխանության համար արդար ընտրությունների անցկացումն առաջնահերթություն է․ հենց օրինական ընտրությունների մոդելի ներդրումն է դառնալու հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի ամենակարևոր դրսևորումը։

Մյուս կողմից՝ Փաշինյանը օրինական ընտրությունների անցկացման գործընթացում էապես կարևորում է հասարակության գործոնը։ Քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք(ընտրակեղծարարները) շենքից ներս մտնեն՝ ասում է վարչապետը ու սա է նրա խոսքի կարևոր ուղերձը։

Ի վերջո, ընտրակաշառքը ենթադրում է կոնսենսուս՝ այն բաժանողի ու վերցնող հասարակության միջև ու Նիկոլ Փաշինյանի ուղերձի իմաստը հենց այն է, որ ժողովուրդն իրեն դուրս դնի քաղաքական կոռուպցիայի արատավոր շղթայից։ Միայն պետության հարկադրանքի միջոցով հնարավոր չէ կանխել ընտրակաշառքի, քաղաքական կոռուպցիայի դրսևորումները․ կարևոր դեր է խաղում հանրային գիտակցությունը, Հայաստանում պետք է տոտալ անհանդուրժողականություն ձևավորվի կոռւպցիայի բոլոր դրսևորումների, այդ թվում ու առաջին հերթին՝ ընտրակեղծարարության հանդեպ։

Մյուս կողմից՝ կառավարությունը պետք է հետևողականորեն արմատախիլ անի այն միջավայրը, որը պարարտ հող է ստեղծում ընտրակաշառքների համար։ Քրեաօլիգարխիան, օրինակ, շահագրգռված էր համատարած աղքատությամբ, որովհետև թշվառության մեջ ապրող հասարակությունները չունեն արժեքային համակարգ, լյումպենանում են, ինչը հեշտացնում է կոնսենսուսը «տաս հազար դրամների» շուրջ։ Այդպես է ամբողջ աշխարհում․ ընտրությունները հիմնականում կեղծվում են աղքատ ու հետամնաց երկրներում։

Նոր կառավարության խնդիրը պետք է լինի հասարակության բարեկեցության բարձրացումը, մարդկանց ինդնադրսևորման հարթակների ձևավորումը։ Սա է միակ ճանապարհը, որը նպաստելու է ինքնաճանաչված քաղաքացու կայացմանը։ Առանց նման քաղաքացիների՝ մենք չենք կարող ոււնենալ քաղաքական նոր մշակույթ, որակյալ ընտրություններ, որոնք ոչ միայն օրինական, այլ նաև՝ մրցակցային ու ծրագրային կլինեն։

Հիմա երկրում ստեղծվել է որոշակիորեն կոնտրաստային իրավիճակ։ Իշխանությունն ունի օրինական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք ու դրանում, կարծես թե, չեն կասկածում անգամ կառավարության կամ հեղափոխության մոլի հակառակորդները։ Թերևս դա է պատճառը, որ անգամ ՀՀԿ խմբակցությունը շատ ակտիվ մասնակցում է ԸՕ բարեփոխումների գործընթացին։
Սակայն իդեալական ընտրությունների անցկացմանը կարող է խանգարել երեք հանգամանք։

Առաջինը՝ հասարակության կրթվածության, իրազեկվածության ցածր մակարդակն է, ինչը հաճախ խանգարում է, որպեսզի նա տարբերի իրական ծրագրերը պոպուլիզմից։ Որքան էլ ցավալի լինի, պետք է խոստովանել, որ մեր հասարակությունը պատրաստ չէ որակյալ քաղաքական պայքարի։ Հեղափոխություն անելը մի բան է, որակյալ ընտրություն կատարելն՝ այլ բան։ Խոսքը որակյալ ընտրության մասին է, որին մեր հասարակությունն անպատրաստ է ու դա ունի օբյեկտիվ պատճատներ, որովհետև 20-25 տարի ժողովուրդը չի ունեցել ընտրության հնարավորություն կամ լավագույն դեպքում՝ ընտրություն է կատարել «սև»-ի ու «սպիտակ»-ի միջև, որտեղ գործել է «ընդդեմ»-ի սկզբունքը։

Մյուս խնդիրը՝ քաղաքական համակարգի ամլությունն է, որի դրսևորմանն ականատես կլինենք արդեն Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։ Մեր կուսակցությունները կամ հերթ են կանգնել՝ Բաղրամյան 26-ի մուտքի մոտ՝ սպասելով «դաբրոյի» իրենց հերթին, կամ էլ դիրքավորվել են բարիկադների մոտ՝ դիմակայելու համար իշխանությունների ճնշումներին։ Այլ խոսքով՝ սովոր չեն մրցակցային պայքարին, ծրագրային դիսկուրսներին, բանավեճերին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների հրապարակային ուղերձների ամենապարզունակ մոնիթորինգն անգամ, մեղմ ասած, հիասթափեցնող է։
Երրոդ խանգարող հանգամանքը՝ հեղափոխական էյֆորիան է, որը պետք է արագ հաղթահարվի, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործունեության կամ կառավարության քաղաքականության ցանկացած քննադատություն, ընդդիմախոսություն նույնացվում է հակահեղափոխության հետ, ինչը թույլ չի տալիս, որպեսզի երկրում հնարավորինս արագ ձևավորվի հեղափոխության դեմոկրատական հակաշիռը։ Առանց այդ կարևոր ինստիտուտի՝ հեղափոխությունը շատ արագ կկորցնի իր դեմոկրատական բովանդակությունը՝ ծնելով դիկտատուրայի ռիսկեր, նույնիսկ՝ անկախ վարչապետի ու կառավարության ցանկությունից։

Առաջիկա ընտրությունները քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, հեղափոխոթյունն անշրջելի դարձնելու բացառիկ շանս են։ Այդ գիտակցումն ու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն ունի, մնացած ուժերը ևս պետք է ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունը՝ կառավարությանն «արջի ծառայություն» մատուցելու փոխարեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում