Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Արիանա Գրանդեն Elle պարբերականի օգոստոսյան համարի հերոսուհին է դարձել։ 25-ամյա փոփ աստղը նկարահանվել է պարբերականի ամառային ֆոտոշարքում։ Լուսանկարիչը բրիտանացի Ալեքսա Լյուբոմիրսկին է։ Երգչուհին ներկայացել է Alexander Wang, Chloe և Louis Vuittօn ապրանքանիշի հագուստներով։

Բացի լուսանկարներից, պարբերականում նաև երգչուհու հետ հարցազրույց է հրապարակվել, որտեղ Գրանդեն անձնական թեմաների շուրջ է խոսում, ինչպես նաև քննարկում God Is a Woman սինգլը։ Երգչուհու խոսքով՝ ստեղծագործությունն իր 92-ամյա տատիկի՝ Նոնայի սիրելի երգն է։

















































