Պայթուցիկով անօդաչու սարքերից մեկը, որը կիրառել են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ, գործարկել են ԱՄՆ-ում։ Այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, գրում է Nacional պարբերականը։
Նախարարը խոստացել է ապացույցներ ներկայացնել, որ Մադուրոյի դեմ մահափորձի կազմակերպիչները և այն կատարողները «ստացել են ոչ միայն Կոլումբիայի և ԱՄՆ-ի, այլև այլ երկրների օժանդակությունը»։
Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, Կարակասում։ Երեք անօդաչու սարք է պայթել։ Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարությունը չեն տուժել։











































