1000 ձիաուժ մարզական «Տոյոտա»-ն, որը Gazoo Racing ստորաբաժանումը պատրաստում Է սերիական արտադրության, կարժենա ինչպես «իսկական հիպերքառերը»:Այդ մասին Motoring հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է Ավստրալիայում մակնիշի ներկայացուցիչ Օռլանդո Ռոդրիգեզը:

Նրա խոսքով՝ ավտոմեքենան ինքը իրենց ներկայացնելու Է լիարժեք հիպերքառ, ուստի եւ դրա գինը կլինի համապատասխան: Ընդ որում՝ մակնիշի ներկայացուցիչը չի բացառել, որ ավտոմեքենայի արժեքը կարող Է գերազանցել 1 մլն դոլարը:

Միեւնույն ժամանակ, «Տոյոտա»-ի ներկայացուցիչները չգիտեն, թե հատկապես որտեղ Է պլանավորվում վաճառել հիպերքառը: Նաեւ դրա վերաբերյալ հանգամանալի որեւԷ տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ Gazoo Racing-ը միայն հաստատել Է նմանօրինակ ավտոմեքանայի սերիական արտադրության գործարկման պլանները: Առայժմ ցուցադրվել Է միայն GR Super Sport Concept մոդելի կոնցեպտուալ տարբերակը:

Սպասվում Է, որ ավտոմեքենան կստանա ամբողջովին կարբոնային կոնստրուկցիա եւ հիբրիդային ուժային կայանք՝ 2.4 բիտուրբո «վեցյակով»:










































