72-ամյա Սիլվեստեր Ստալոնեն ներկայումս մարզվում է «Ռեմբո»-ի 5-րդ մասի նկարահանումների համար, որը պետք է մեկնարկի սեպտեմբերի 1-ին Կանարյան կղզիներում՝ տեղեկացնում է newsyou.info-ն:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Ջոն Ռեմբոն տառապում է հետտրավմատիկ սթրեսից և ապրում է Արիզոնայի ռանչոյում: Մի անգամ նրա ընկերուհիներից մեկը հայտնում է, որ անհետացել է իր թոռնուհին, որ մեկնել էր Մեքսիկա:
Ջոնը ընկերուհուն օգնելու համար անցնում է Մեքսիկայի սահմանը, որպեսզի փնտրի աղջկան: Մեքսիկա կատարած ճամփորդությունը նրա համար վերածվում է դժոխքի: Նա բախվում է թմրաբիզնեսի խոշոր ներկայացուցիչների հետ:







































