Գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել ենք այն հարցը, որ գյուղացուն դրամական օգնություն տրվի կոնկրետ ցանված հողատարածքի համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճիշտ չի լինի, որ կոնկրետ հող մշակող գյուղացուն գումար տրվի այլ ոչ թե էժան գնով պարարտանյութ կամ դիզվառելիք:












































