Հանրահայտ բրիտանացի հումորիստ Ռոուեն Աթքինսոնը, ով առավել հայտնի է Միսթեր Բինի կերպարով, աջակցել է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, որի դեմ բողոքի ալիք է բարձրացել մահմեդական կանանց մասին արված կատակի պատճառով: Նախկին նախարարը մասնավորապես ասել է, որ նիկաբով կանայք իրեն փոստարկղեր են հիշեցնում:

Աթքինսոնը իր վերաբերմունքն արտահայտող նամակը ուղարկել է The Times-ին:

«Անկախ այն բանից Ջոնսոնը ներողություն կխնդրի, թե ոչ, վիզուալ համեմատությունը գրեթե կատարյալ էր և երկար ժամանակ կմնա հասարակության գիտակցության մեջ: Կրոնին վերաբերող յուրաքանչյուր կատակ ինչ-որ մեկին վիրավորում է, հետևաբար անիմաստ է դրանց համար ներողություն խնդրել»,-ասել է դերասանը:








































