Saturday, 04 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է

Սա հին Հայաստանի վերադարձ է. Նոր իշխանության առաջնահերթությունները պետք է այլ լինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

Պարոն Մինասյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո բավական լուրջ և լարված իրավիճակ է առաջացել Հայաստանում։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները։

– Քանի որ հեղափոխությունը ընթացքի մեջ է, և հեղափոխությունը որպես սկզբունք նշանակում է ճգնաժամ, այսօրվա իրադրությունը նախ՝ ճգնաժամ է, ապա նաև՝ լարված։ Եվ իրավիճակն այսպես էլ կպահպանվի, քանի դեռ արտահերթ ընտրությունները չեն եղել։ Իսկ մինչ այդ բոլորը կփորձեն առաջ տանել իրենց շահը և այնպիսի իրավիճակ ստեղծել, որը դրսից կարող է օգտագործվել, սադրանքներ հրահրվել կամ ժամանակ շահել։ Ճգնաժամի շրջանը պետք է արագ անցնել։ Բայց այս փուլում ես ուզում եմ մի հարց տալ Փաշինյանին՝ արդյոք հեղափոխության գերխնդիրը, առաջնահերթությունը Ռոբերտ Քոչարյա՞նն էր։ Ես որքան հիշում եմ՝ հեղափոխության ժամանակ բոլոր կարգախոսները Սերժ Սարգսյանի մասին էին, նրա դեմ էին, ոչ՝ Ռոբերտ Քոչարյանի։

Բայց ինչո՞ւ եք շտապում, բացառված չէ, որ հեղափոխության ալիքը չշրջանցի նաև Սերժ Սարգսյանին։

– Ես մի հարց ունեմ՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, քննարկե՞ց այս հարցը Փաշինյանի հետ, բանակցե՞ց։ Անշուշտ, Քոչարյանը պատասխանատու է Մարտի 1-ի համար, բայց միայն ինքը չէ պատասխանատուն։ Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է պատասխանատու և Սերժ Սարգսյանը՝ որպես այդ ժամանակահատվածի վարչապետ։ Ասածս այն է, որ հասկանալի չէ, թե ինչպես է հնարավոր հեղափոխություն, իշխանափոխություն լինի Սերժ Սարգսյանի դեմ, բայց առաջինը Քոչարյանը կալանավորվի և հայտնվի բանտում։ Ժողովուրդը փողոց էր դուրս եկել Սերժ Սարգսյանի ու նրա ռեժիմի դեմ, ոչ թե Քոչարյանի։ Սա անորոշության մեջ է դնում մեզ։

Պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է կոնկրետ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, և, ըստ իրավապահների, նրան մեղսագրվող արարքը հիմնավորող բավարար ապացույցներ կան։ Բայց Դուք խնդիրը քաղաքականացնում եք՝ բարձրացնելով Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցը։ 

– Նիկոլ Փաշինյանը խելացի մարդ է։ Նա շատ լավ հասկանում է, որ ժամանակավոր վարչապետ է։ Ես կարծում եմ՝ ներկա կառավարության առաջնահերթությունը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը։ Ես ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ մարդիկ պետք է անպայման  պատասխան տան Մարտի 1-ի համար, բայց դա չպետք է լինի Հայաստանի այսօրվա առաջնահերթությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Նոր Հայաստան կառուցել, ապա չպետք է տարանջատի Քոչարյանին Սերժ Սարգսյանից ու Տեր-Պետրոսյանից։ Հնարավոր չէ Նոր Հայաստան ստեղծել՝ առաջին նախագահին շրջանցելով և հաշվի առնելով միայն Լևոնի գաղափարները։ Սա հին Հայաստանի վերադարձ է։

Բայց Մարտի 1-ի գործով Տեր-Պետրոսյանը ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է անցնի։

– Երբ որ Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը առաջադրեց 2007 թվականին, այդ պահից մինչև ընտրության օրը և դրանից հետո սկսվեցին ծայրահեղությունը, սադրանքները։ Ես չեմ ասում, թե Տեր-Պետրոսյանի խոսքի մեջ միայն ծայրահեղություն էր, բայց կար ծայրահեղություն, և այդ ծայրահեղությունն այնքան ձգվեց, որ պայթեց։ Այստեղից էլ առաջ է գալիս ընդդիմության լիդերի պատասխանատվությունը՝ մանավանդ իբրև նախկին նախագահ։ Ես չեմ ասում, որ առաջին նախագահը պետք է բանտարկվի, բայց գոնե պետք է հաշիվ տա։

Պարոն Մինասյան, Դուք ասացիք, որ Հայաստանում ստեղծված ներքին լարված վիճակն օգտագործվում է դրսի կողմից։ Լավրովի արձագանքը կարո՞ղ ենք նման միջամտության, իրավիճակն օգտագործելու փորձ համարել։

– Այո, մանավանդ Ռուսաստանի կողմից։ Հիմա, քանի որ իրենք տեսնում են, որ միայն ու միայն Քոչարյանն է, զարմանում են։ Բայց այդ մենք վարժեցրինք, որ ռուսները միջամտեն մեր ներքին քաղաքական կյանքին։ Դրա համար էլ հիմա շարունակում են այդ միջամտությունը։

Շատերը ստեղծված իրավիճակը վտանգավոր են համարում ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակի կայունության առումով, այլև Արցախի։ Դուք ինչ-որ վտանգ տեսնո՞ւմ եք։

– Այո, կայունության առումով մտահոգություն կա, քանի որ ամենակարևոր հարցը, որը դրսի կողմից կարող է օգտագործվել, Արցախի հարցն է։ Թավշյա հեղափոխությունը ազդեցություն պետք է ունենա նաև Արցախի մասով։ Արցախի հարցը այն հարցն է, որը միավորում է Քոչարյանին, Լևոնին ու Սերժին։ Մենք, իբրև Նոր Հայաստանի ժողովուրդ և հասարակություն, պետք է դուրս լինենք այն պրոցեսից, որը կոչվում է զիջումի պրոցես, բայց մնալով Մինսկի խմբի ձևաչափում։ Այդ ուղղությունը դրեց Տեր-Պետրոսյանը, շարունակեց Քոչարյանը՝ ստեղծելով Մադրիդյան սկզբունքների ֆորմատը, որը տանում է զիջումների, իսկ Սերժ Սարգսյանը եկավ ու փորձեց գործի վերածել Մադրիդյան սկզբունքները՝ ժողովրդին պատրաստելով հողերի հանձնման գաղափարին։ Զինադադարից ի վեր մենք սխալ ճանապարհով ենք տանում մեր ինքնությունը, զարգացումը՝ սխալ առաջնահերթություններ ընտրելով։ Փոխանակ առաջնահերթություն դարձնենք մեր ֆիզիկական  անվտանգությունը, մենք պարզապես շեշտը դրեցինք զիջման գաղափարի վրա ու տանում ենք առաջ։ Բայց երբ պատերազմի ժամանակ դու մարտական հաղթանակ ես տանում, պետք է այդ մարտական հաղթանակը դարձնել դիվանագիտական և քաղաքական հաղթանակ։ Սա է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությունը, սա է Քոչարյանի ու Սերժի պատասխանատվությունը։ Երեք նախագահները ամեն ինչ արեցին, որ մեր ժողովրդին ցույց տան, որ բացի իրենց տարբերակից՝ խնդրի լուծման այլընտրանք չկա։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը, որն Արցախի հարցում լավ է սկսել, պետք է շեշտը միայն ու միայն դնի ֆիզիկական անվտանգության վրա՝ օգտագործելով «Responsability to Protection Convention» (2005) կամ «R2P» միջազգային պայմանագիրը։ Սա շատ իրատեսական է։ Որևէ արդյունք պետք չէ սպասել Ադրբեջանից։ Երբ որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Ցեղասպանությունը, իրենց հետ վստահություն և խաղաղություն հնարավոր չէ։ Շատ հեշտ է դա հասկանալ։ Լևոն-Ռոբերտ-Սերժ. սա մարմին է՝ 3 դեմքով: Թալան, զիջում, ոճրագործություններ։

Մինսկի խմբի անդամ պետությունները գիտեն հայոց պատմություն և այս ամենը շատ լավ հասկանում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում