Վենեսուելայում տասը մարդ է ձերբակալվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի գործով, – հաղորդում է AVN գործակալությունը։
Այս մասին հաղորդել է Վենեսուելայի ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերով նախարար Նեստոր Ռեվերոլը։
Նրա խոսքերով՝ ներկա պահին Մադուրոյի վրա մահափորձին մասնակցության կասկածանքով 10 մարդ է կալանավորված։
Նա նաև ավելացրել է, որ տվյալ գործի հետաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ Ռեվերոլը հայտարարել էր, որ Մադուրոյի գործով կասկածյալների թիվը 25-ի է հասնում։ Նաև հաղորդվում է, որ Վենեսուելայում երկու պատգամավորի զրկել են անձեռնմխելիությունից՝ Մադուրոյի վրա իրականացված մահափորձի գործով։












































