Ռուսական ռուբլու կտրուկ անկան հետ կապված՝ ռուս պաշտոնյաներն անհանգստացած են: Կա անհանգստություն, բայց այնպիսի անհանգստությունը չէ, ինչպիսին կար 2014թ-ի պատժամիջոցների շրջանում: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ այժմ իրավիճակն այլ է՝ ԱՄՆ-ը կարծես թե ինստիտուցիոնալացնում է պատժամիջոցները՝ սեփական ընկերությունների և իրավաբանական անձանց արգելելով Ռուսաստանի պետական պարտքը ձևավորող ներդրումներ և Ռուսաստանի պետական ստատուս ունեցող բանկերի հետ գործարքներ անել:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ռուբլու անկումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության՝ հայ արտահանողների գործունեության և մասնավոր տրանսֆերտների վրա: «Ռուբլու անկումը կբերի նաև Ռուսաստանից ներդրումների հոսքի կրճատման»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հնարավոր է էժանանա ռուսական ապրանքների ներմուծումը:
Ա. Մարգարյանը նշեց, որ տնտեսության մեջ հեղափոխության մասին դեռ վաղ է խոսել: Նրա խոսքով՝ հեղափոխությունը տնտեսության մեջ արագ չի լիում. մակրոտնտեսական ցիկլեր կան: «Բայց այն, որ տնտեսությունը ձերբազատվում է տրանսակցիոն ճնշումից, հատկապես կոռուպցիոն տուրքից, ստվերից, դա նոր հնարավորություններ է ստեղծում: Տնտեսագետի դիտարկմամբ՝ լավատեսություն են ներշնչում այն ազդակները, որ գալիս են բիզնես դաշտից, հարկային փոփոխություններից, ուղերձներից նաև իշխանության զսպվածությունից ու առաջին դեմքի գործելակերպից:
Մանրամասն՝ տեսանյութում:










































