ԱՄՆ Մինեսոտա նահանգի իշխանությունները օգոստոսի 8-ը հռչակել են RnB կուռք Բեյոնսեի և նրա ամուսնու՝ ռեփ կատարող Jay-Z-ի օր։ Նախաձեռնության հեղինակը դեմոկրատ Մարկ Դեյթոնն է, գրում է The Hill-ը։
Քաղաքական գործչի հայտարարությունում նշվում են երաժշտության ոլորտում զույգի բազմաթիվ ձեռքբերումները։ «Բեյոնսեի և Jay-Z-ի օրն» օրինականացվել է նահանգի ամենախոշոր Մինեապոլիս քաղաքում զույգի համերգի նախօրեին։

«Ամբողջ կյանքում Բեյոնսեն և Jay-Z-ն ոգեշնչել են Մինեսոտայի բնակիչներին, ինչպես նաև ամբողջ աշխարհում երաժշտության սիրահարներին»,-ասել է Դեյթոնը։








































