Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Սուրեն Պապիկյանն ընդունել է USAID-ի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 8-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև հատուկ խորհրդատու Ջեֆ Փարետչանը, պետական կառավարման ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը և ապակենտրոնացման ոլորտի մասնագետ Արթուր Դրամփյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին օժանդակելու, տնտեսական և ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր նախաձեռնելու ու կյանքի կոչելու համար։ Նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակել ապակենտրոնացման բարեփոխումները և կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը բարեփոխումների հետագա սահուն ընթացքն ապահովելու գործում։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, բարձր է գնահատել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև առկա համագործակցության մակարդակը և ընդգծել, որ գործակալությունը, հավատարիմ մնալով Հայասատանում ընթացող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու իր հանձնառությանը, պատրաստակամ է սատարել այս բնագավառում կառավարության նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեղական ինքնակառավարման կարողությունների ընդլայմանը, վարչական լիազորությունների պատվիրակմանը, համայնքներում մասնակցային արդյունավետ ու հաշվետու կառավարմանը, ինչպես նաև ապակենտրոնացման ճանապարհային քարտեզի առանձին բաղադրիչներին վերաբերող հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում