Կոլումբիան Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել։ Այս մասին ասվում է Բոգոտայում Պաղեստինի դեսպանատան կայքում։
«Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնել, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Պաղեստինի ժողովուրդը և կառավարությունը ողջունում են այդ որոշումը»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Դիվանագետները հավելել են, որ Պաղեստինը Կոլումբիային միշտ էլ «եղբայրական ժողովուրդ է համարել, որն անխոնջ կերպով խաղաղություն է փնտրում», իսկ անկախությունը ճանաչելու որոշումը կմերձեցնի երկու ժողովուրդներին։
Կոլումբիայի իշխանություններն այս հայտարարությունըւ դեռ չեն մեկնաբանել։







































