Թուրքիան մտադիր չէ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։
Թուրքական TRT հեռարձակող կորպորացիայի գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը նշել է, որ Թուրքիայի հրաժարվելու պատճառներից մեկը «կիսաշրջազգեստով մորուքավոր ավստրիացին է»։ Էրենը նկատի է ունեցել 2014-ին «Եվրատեսիլ»-ի հաղթող Կոնչիտա Վուրսթին։
«Մենք չենք պատրաստվում մասնակցել մրցույթին։ Մենք պատճառներ ունենք, այդ թվում՝ քվեարկության համակարգը։ Լինելով հանրային հեռարձակող՝ մենք նաև չեն կարողանա երեկոյան ժամը 9-ին, երբ էկրանների առջև երեխաներ են, ուղիղ եթերում ցուցադրել կիսաշրջազգեստով մորուքավոր ավստրիացուն, որը մերժում է սեռը՝ իրեն միաժամանակ և՛ կին, և՛ տղամարդ համարելով»,-հայտարարել է նա։










































