Երգչուհի Շակիրան Instagram-ի իր էջում որդիների լուսանկարն է հրապարակել։ Երկու տղաների հայրն էլ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն է։
Լուսանկարում երեք տարեկան Սաշան և հնգամյա Միլանը համերգներից մեկում են, քանի որ երկուսն էլ սպիտակ մարզաշապիկով և սև կաշվե բաճկոնով են, որոնք ռոք խմբերի ելույթի անքակտելի ատրիբուտներն են։
«Մենք ևս զվարճանում ենք, մայրի՛կ»,-մեկնաբանել է լուսանկարը Շակիրան։
Երկրպագուների խոսքով՝ տղաները նման են և՛ Շակիրային, և՛ Պիկեին։










































