Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է գնել իրանական գազը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին:
«Մեզ համար էներգետիկ անվտանգությունը շատ կարևոր է, մենք Իրանի հետ գազային պայմանագիր ունենք, դրա ժամկետը մինչև 2026 թվականն է: Դրանով մենք 9,5 միլիարդ կուբամետր գազ ենք գնում տարեկան: Քանի որ մենք ցանկություն չունենք մեր քաղաքացիներին թողնել ցրտի մեջ և առանց էլեկտրականության, ապա և պայմանագրի իրագործումը շարունակվելու է»,- ասել է Դենմեզը:
Նա նաև նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ որոշումը միակողմանի է:










































