Չորս ամսական երեխային ռեստորանում կրծքով կերակրող Մելանի Դադլին տհաճ դիտողության է արժանացել կողքով անցնող տղամարդու կողմից, որը պահանջել է նրան «ծածկվել»: Կինը որոշել է չվիճել օտար տղամարդու հետ և կուրծքը ծածկելու փոխարեն, ծածկել է գլուխը: Նրա ամուսինը նկարել է կնոջ սրամիտ պատասխանը, իսկ նրանց ընտանիքի ընկերուհին՝ Քերոլ Լոքվուդը, նկարով կիսվել է Facebook-ում, որը շատ արագ տարածվել է սոցցանցում:
«Ընկերուհուս հարսին խնդրեցին երեխային կրծքով կերակրման ժամանակ ծածկվել: Կարծում եմ նա հիասքանչ է»,- գրել է Քերոլը: Նա ավելացրել է, որ ուզում է տեղը դնել բոլոր նրանց, ովքեր ամոթանք են տալիս հասարակական վայրերում կրծքով կերակրող մայրերին:











































