Thursday, 25 06 2026
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Ռուս-վրացական պատերազմի հետևանքները ծանր էին. Ժամանակն է՝ Երևանն ու Թբիլիսին անցնեն փոխադարձ շահերի գիտակցման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Պարոն Վասաձե, օգոստոսի 7-ին լրանում է ռուս-վրացական պատերազմի 10-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք տարիների հեռվից գնահատում այդ պատերազմի հետևանքները, ի՞նչ հետք այն թողեց Վրաստանի կյանքում։

– Ծանր հետք։ Այդ պատերազմի հետևանքները ծանր էին ոչ միայն Վրաստանի, այլև Ռուսաստանի համար, և մեծ բացասական ազդեցություն թողեցին ողջ համաշխարհային պատմության ընթացքի վրա։ Այն ժամանակ եթե Ռուսաստանին կանգնեցնեին, այսօր չէին լինի ո՛չ Ղրիմի բռնակցումը, ո՛չ պատերազմը Դոնբասում, ոչ էլ Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում։ Ավելին՝ 2006 թվականից Թբիլիսին իրականացնում էր Ցխինվալի տարածաշրջանը Վրաստանի իրավազորության տակ վերադարձնելու լայնածավալ ծրագիր։ Ստեղծվել էր Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմ՝ Դմիտրի Սանակոևի գլխավորությամբ, տարածաշրջանում սոցիալ-մշակութային նշանակության տասնյակ օբյեկտներ էին կառուցվել՝ առևտրային, մարզական, զվարճանքի կենտրոններ, բացվել էին ձեռնարկություններ, որոնք ապահովում էին աշխատանքով։ Բայց այդ ամենին Մոսկվան պատասխանեց պատերազմով։

– Ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակն ինչպե՞ս եք գնահատում, դրանք դեպի լա՞վն են գնում, թե՞ ոչ։

– Վրաստանն ու Ռուսաստանը միայն երկու խնդիր ունեն՝ Աբխազիան և, այսպես կոչված, Հարավային Օսիան։ Քանի դեռ այդ խնդիրները չեն կարգավորվել, հարաբերությունների բարելավման կամ վատթարացման միտումներ կարող են լինել և կան, սակայն դրանք սկզբունքային չեն։

– Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ «Դա կարող է սարսափելի հակամարտության պատճառ դառնալ։ Անհասկանալի է՝ ինչու է դա պետք»,- ասել է Մեդվեդևը։ Ձեր կարծիքով՝ դա ընդամենը սպառնալի՞ք է, թե՞ Ռուսաստանը կարող է իսկապես լուրջ վնաս հասցնել Վրաստանին։

-Ռուսաստանի վարչապետի խոսքերը տրամաբանական չեն, քանի որ երբ Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին, տարածաշրջանում ցանկացած պատերազմ բավական խնդրահարույց կդառնա։ Բայց հենց դա էլ մտահոգում է Ռուսաստանի վարչապետին, քանի որ ռազմական գործողությունները կամ դրանց սպառնալիքը մինչ օրս Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության գործիք են, և այդ գործիքը կորցնել Կրեմլում չեն ցանկանում։

– Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ անցկացվող «Արժանի գործընկեր» զորավարժություններին և ափսոսանք է հայտնել նաև, որ «տարբեր 

պատրվակների ներքո այդ զորավարժություններին ներգրավվել են Վրաստանի հարևան երկրները»: Ակնհայտ է, որ այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Հայաստանին։ Ի՞նչ է դա նշանակում՝ ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Չեմ կարծում, թե Վրաստանի կամ Հայաստանի քաղաքացիներին հետաքրքիր է, թե ինչի համար են ափսոսում կամ չեն ափսոսում Մոսկվայում։ Մենք մեր օրակարգը ունենք, ի՞նչ գործ ունի Ռուսաստանը։

– Ռուս-վրացական պատերազմը նաև լրջորեն վնասեց Հայաստանին՝ տնտեսական և քաղաքական առումով, թեպետ Հայաստանը հավասարակշիռ դիրքորոշում դրսևորեց, շարունակում է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ։ Ինչպե՞ս եք տեսնում հայ-վրացական հարաբերությունների ապագան՝ հաշվի առնելով ռուսական գործոնը։

– Որքան քիչ Երևանն ու Թբիլիսին իրենց հարաբերություններում հայացքը հղեն դեպի Մոսկվա, այնքան ավելի լավ մեզ համար։ Վաղուց ժամանակն է երկկողմ հարաբերություններում կենացային մտածողության արտահայտումից անցնելու երկու երկրների փոխադարձ շահերի գիտակցմանն ու անելիքի գործնական իրականացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում