Friday, 19 06 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

Պաշտպանը «մոռացել էր» պաշտպանել սպանության պատվիրատուին

Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի նոր պաշտպան Ղազարյանը օգոստոսի 6-ին «մոռացել» էր գալ դատարան և կատարել փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով՝ իր ստանձնած պարտականությունները:

Ղազարյանը, նախապես և անձամբ ծանուցված լինելով նշանակված դատական նիստի մասին, չէր եկել դատարան և որևէ մեկին, նույնիսկ իր պաշտպանյալին կամ դատարանին չէր տեղեկացրել բացակայելու և դրա պատճառի մասին:

Ինչպես պարզվեց դատական նիստի ընթացքում, մինչ այդ պաշտպանը նույնիսկ դատարանին չէր դիմել գործի նյութերին ծանոթանալու համար: Իսկ դա նշանակում է՝ կա՛մ պայմանագիր չի կնքվել անձի հետ, կա՛մ կնքվել է, բայց նա անբարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, կա՛մ պաշտպանյալին «բարեխղճորեն» «մոռանալը» ուղղակի պաշտպանական տակտիկա է:

Առավել հավանական է երրորդ տարբերակը, ինչի մասին դատարան ուղարկած գրության մեջ նշել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը: Վիրահատությունից հետո նա չէր կարողացել գալ դատարան: Խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի և նշել, որ այն խոչընդոտ չէ տվյալ դատական նիստը շարունակելու համար, քանի որ Վերաքննիչ բողոքների հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներն ինքն արդեն տվել է, լսել է պաշտպանական կողմի, դատավարության մասնակիցների պատասխանները:

Փաստաբանը գրության մեջ արտահայտել էր նաև իր և իր վստահորդի դժգոհությունը՝ պաշտպանական կողմի պատճառով անհիմն հետաձգվող դատավարության կապակցությամբ, ինչպես նաև դատարանից՝ դատավարության ողջամիտ ժամկետները խախտելու առիթով: Խնդրել էր՝ այսուհետև դատական նիստերը նշանակել ոչ թե երկարաժամկետ ընդմիջումներով, այլ սեղմ ժամկետներով, քանի որ ամբաստանյալը, օգտվելով իր իրավունքից, կարող է կրկին փոխել պաշտպանին դատը հետաձգելու համար:

Դատարանը նախ հետաքրքրվեց ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանից, թե ուզո՞ւմ է պաշտպան ունենալ, և ինչու իրենք տեղյակ չեն իրենց պաշտպանից: Ամբաստանյալը, դատարանի հարցին ի պատասխան, ասաց, որ ուզում է պաշտպան ունենալ, բայց չպատասխանեց դատավորի կողմից մի քանի անգամ հնչեցված հարցին, թե ինչպես անեն, որ նրա պատճառով անհիմն չհետաձգվեն Վերաքննիչ դատարանում արդեն մեկ տարի քննվող և դատաքննության եզրափակիչ մաս հասած գործը:

Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, դատական նիստը ստիպված հետաձգեց մինչև սեպտեմբերի 6-ը, քանի որ դատարանի կազմից Ռուբիկ Մխիթարյանը պետք է օգտվի իր արձակուրդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում