ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիս¬ների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա¬ռում¬¬ների ար¬դյուն¬քում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջ¬նորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշ¬տոնատար անձինք, բժշկա¬կան կենտրոնների աշխատակիցները, որ¬պես կաշառք ստացած գումարների դիմաց, իրա¬կա¬նաց¬րել են զորակոչիկներին պար¬տադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքե¬րով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ գտնվող ժամկետային զին¬ծառայողներին նախ¬ընտրելի զորամասեր տեղափոխելու, տարբեր ախտորոշումներով վաղա¬ժամ¬կետ զորացրելու գործընթացներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Նախապատրաստված նյութերի հի¬ման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել և քննվել են քրեական գործեր, ինչի մասին հանրությանը պար¬բերաբար իրազեկվել է և կոչ արվել` ձեռնպահ մնալ նման եղանակներով զին¬վո¬րական ծառա¬յու¬թյու¬նից խուսափելուց:
Չնայած այդ հանգամանքին և բազմաթիվ նախազգուշացումներին, պետության անվտան¬գու¬¬թյանն անմիջականորեն սպառնացող ապօրինի այդ գործընթացում ներգրավված անձինք դեռևս փոր¬ձում են անօրինական ճանապարհներով գումարներ վաստակել:
Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով նման հանցավոր երևույթ¬ների դեմ, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գոր¬ծո¬ղու¬թյունների արդյունքում 2018 թվականի հուլիսին բացահայտել է ևս մեկ դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետ Ս.Բ-ն, 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամ¬կետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին` ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին աշխատակից, պահեստա¬զորի մայոր Մ.Գ-ին` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորա¬կոչիկ¬ների տարկետումը կազմակերպելու համար:
Պարզվել է նաև, որ Մ.Գ-ն դեռևս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գու¬մարի դիմաց, կազմակերպել է թվով 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործըն¬¬թացը: Բացի այդ, նա զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվա¬¬կով 7 այլ անձանցից վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պար¬¬տա¬¬վորությունների կատարման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով` խաբեու¬թյամբ հափշտա¬կել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեա¬կան գործ: ՀՀ ՊՆ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պե¬տը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը և բժիշկ-մասնագետը ձերբակալվել են: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նրանց մեղադրանք է առաջադրվել և ընտրվել խա¬փան¬ման միջոցներ:
Նախաքննությունը շարունակվում է:












































