ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Վերին Լարսի» անցակետում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, խնդիրը, ըստ էության, չի լուծվել։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախարարը մեկնել է Լարս տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Փամբուխչյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ մարդկանց խորհուրդ տալով խուսափել այդ ճանապարհով երթևեկելուց։ Մեր հարցին՝ այլընտրանքային ճանապարհը ո՞րն է, որ մարդիկ դրանից օգտվեն, փոխնախարարն ասաց՝ նկատի է ունեցել այս օրերին խուսափել երթևեկելուց, ոչ թե այլ ճանապարհով գնալ։ Ըստ նրա՝ Լարսին այլընտրանք առայժմ չկա, իսկ բանակցությունները քաղաքական աստառ չունեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։







































