Երիտասարդ երգչուհի Բրիթանի Ուիլյամսը հանրաճանաչություն է ձեռք բերել ոչ թե իր տաղանդի, այլ Բեյոնսեին նմանության շնորհիվ։ Բրիթանիի խոսքով՝ ինքը և փոփ կուռքն ընդհանուր շատ բան ունեն՝ հարավային արմատներ, կամքի ուժ, երաժշտական տաղանդ։ Ամերիկուհու պնդմամբ՝ նույնիսկ իրենց ծնողներն են նման միմյանց։

Աղջիկը չի դժգոհում Բեյոնսեի երկրպագուների ուշադրութունից, սակայն որոշ դեպքեր ժպիտով է հիշում։
«Մի անգամ ինձ և ընկերոջս աղջիկների խումբ էր հետապնդում։ Նրանք երգում էին Single Ladies-ը և կոշիկներով կրունկներով հարվածում մեքենային, մինչև ես դուրս եկա»,-ասել է Բրիթանին։























































