Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել է, որ նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն, որը ապահարզան է պահանջել, նրան սպառնացել է սկանդալով, եթե նա չհամաձայնի կատարել իր պահանջները։
«Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին սկանդալով, եթե իր պահանջները չբավարարվեն, «երկրորդ Ջիգարխանյան» է խոստացել»,– ասել է Ժորինը։
Նրա խոսքերով՝ Ստեպանենկոյի մոտ «անձնական կյանքում արդեն վաղուց ամեն ինչ լավ է» և «այսօրվա կոնֆլիկտի պատճառը Պետրոսյանի դավաճանությունը չէ»։
«Պետրոսյանն ուզում էր ազնվորեն նրան տալ կեսը՝ հիսուն տոկոսը, բայց նա ավելին ուզեց»,– ասել է փաստաբանը։











































