Saturday, 20 06 2026
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է

«Հայֆիլմի» խնդիրները քննարկվել են հանրային հարթակում

Հաշվի առնելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրային քննարկման նախաձեռնությամբ էր հանդես եկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեից, հրավերին արձագանքել էին ոլորտի մոտ երեսուն ներկայացուցիչներ՝ «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության անդամներ, երիտասարդ ու փորձառու մասնագետներ, որոնց հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Կինոյի տանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ:

Հայկական կինոյի ու «Հայֆիլմի» ճակատագրով մտահոգ մասնագետները բարձրացրել են ընկերության կարգավիճակի, ներդրումների ներգրավման, պետական աջակցության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանել են Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը, պարզաբանումներ ներկայացրել ներկա իրավիճակի վերաբերյալ, վստահեցրել, որ կինոստուդիային առնչվող որևէ որոշում չի կայացվի՝ առանց հանրային քննարկման:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը փաստել է. «Շուրջ 25 հա զբաղեցնող տարածքում «Հայֆիլմի» շենք-շինությունները 17հազ. ք/մ են կազմում և նման հսկայական տարածքի պահպանության, առավել ևս զարգացման համար պահանջվող ներդրումները հսկայական են: Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել ընկերության վերակենդանացմանը: Մյուս կողմից՝ այն, որ այսօր «Հայֆիլմը» Մասնավորեցման ծրագրի ցանկում է, դեռևս չի նշանակում, թե այն անպայման պետք է մասնավորեցվի: Համակողմանի քննարկումների արդյունքում պետք է ընտրվի ամենաօպտիմալ տարբերակը»:

Կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հավելել է, որ առաջարկվող ցանկացած տարբերակ պետք է հիմնավորված լինի և կանխատեսելի՝ լուծումից ակնկալվող արդյունքը: Ընկերության ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին պատմել են, որ ունեն ընդամենը 14 աշխատակից, որից 5-ը՝ անվտանգության գծով, սակայն կինոստուդիայում փորձում են պահպանել ու փրկել, ինչ հնարավոր է: Ըստ նրանց, բոլոր այն ստորաբաժանումները, տաղավարները, որ այսօր պահանջարկված են, գործում են և կարող են շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել՝ պատվերների առկայության դեպքում: Այս հարցում ակնկալում են նաև Մշակույթի նախարարության աջակցությունը, որպեսզի կարողանան ավելացնել ինքնաֆինանսավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման պատմությանը, հիշեցրել, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք կասկածի տակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկել այդ հարցերով դիմել իրավապահ մարմիններին: Կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը պարզաբանել են, որ «Հայֆիլմին» առնչվող բազմաթիվ խնդիրները տարանջատման կարիք ունեն. դրանք գույքի ու շենքերի պահպանությանն են վերաբերում, ներդրումներին, կինոարտադրությանը, խորհրդահայ կինոժառանգությանն ու ընդհանրապես ոլորտի քաղաքականությանը, որպեսզի համակարգված լուծումներ գտնելն ավելի դյուրին լինի:

Հնչել են բազմաթիվ մտահոգություններ ու տեսակետներ, զգայական գնահատականներ, նաև՝ հռետորական հարցադրումներ և դրանք առարկայական դաշտ բերելու համար Նարեկ Բաբայանը հորդորել է զրուցակիցներին՝ հստակ առաջարկություններ ներկայացնել, վստահեցրել, որ բոլորը կքննարկվեն Մշակույթի նախարարության հետ միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում