Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հանդիսավոր պայմաններում ծառայողներին է հանձնել սպայի ուսադիրները, շնորհավորել նրանց և մաղթելով անփորձանք ծառայություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, Արտյոմ Մխոյանը կոչ է արել ծառայողին վայել արժանապատվությամբ ու պատվով կրել սպայի ուսադիրները՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու անունը:










































