Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը արքայազն Հարիի ընկերոջ հարսանիքին պատահաբար ի ցույց է դրել ներքնազգեստը։ Մեգան Մարքլի ծննդյան օրն համընկել է արքայազն Հարիի ընկերոջ՝ Չարլի Վան Շթրաուբենզիի հարսանիքի օրվա հետ։ Հենց այդ պատճառով Սասեքսի դուքսը և դքսուհին հետաձգել են ընտանեկան հանդիսությունը և Սուրեյի կոմսություն հարսանիքի մեկնել, որը տեղի է ունեցել Ֆրենշեմում՝ Սուրբ Մարիմամ Աստվածածնի տաճարում։
Հարսանիքի ժամանակ դքսուհու Club Monaco ապրանքանիշի զգեստի վերնամասի կոճակն արձակվել է։ Նա միանգամից դա չի նկատել։ Լուսանկարիչներն օգտվել են առիթից, և այժմ ԶԼՄ-ներում շրջանառվում են դքսուհու նկարները, որտեղ երևում է նրա կրծկալը։
ԶԼՄ-ները նշում են, որ Մեգան Մարքլը հաճախ է խախտում արքայական կանոնադրությունը։ Սակայն երկրպագուները նրա հասցեին մեկնաբանություններ են շռայլում։











































