Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հանրապետականները իրենց քամակը փրկելու համար հիմա էլ Քոչարյանի քամակն են մտել. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու կալանավորումը մեծ իրարանցում է առաջացրել, որի ֆոնին Ձեր կուսակցությունը փորձ է անում պաշտպանել Քոչարյանին, կատարվածը որակում է որպես հետապնդում, 41 պատգամավոր էլ ստորագրահավաք է սկսել նրա ազատության համար։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում այս ամենը։

-Երկրում երեք նախագահների օրոք էլ անօրինականություններ են եղել, ով ինչքան կարողացել է, թալանել է, մինչև վերջ լափել են։ Բայց այս երկրում պետք է վերջապես օրինականություն սահմանվի, երեք նախագահներն էլ պետք է թալանած գումարները բերեն հետ վերադարձնեն, այդ գումարների հաշվին հնարավոր կլինի մեր երկրի արտաքին պարտքը փակել։ Ես համաձայն եմ բոլոր այն քայլերի հետ, որ անում է Նիկոլը։ Նա սկզբունքային մարդ է և հայտարարել է, որ իրենք չեն թալանելու, երկրի պատիվն էլ բարձր են պահելու։ Թե չէ, Քոչարյանը կլինի, Լևոնը կլինի, կարևոր չէ։ Աշխարհում շատ ղեկավարներ ու թագավորներ են դատվել։ Վաղը, եթե ուզում են, թող գան ինձ էլ ստուգեն։ Եթե պարզվի, որ մեկին կաշառք եմ տվել կամ վերցրել, կամ պետության բյուջե մի կոպեկ պակաս հարկ եմ տվել, ես պատրաստ եմ պատասխան տալու։ Նիկոլը մաքուր ապրած մարդ է, այսօր ամենաուժեղ մարդն է ու իր խղճին դեմ չի գնում։

Իսկ Ձեզ համար առնվազն տարօրինակ չէ, որ Ձեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փորձում է պաշտպանել Քոչարյանին։

-Խնդրում եմ, այլևս չօգտագործել «ձեր կուսակցություն» ձևակերպումը։ Հանրապետական կուսակցությունը նավասարդյանական կուսակցություն է, իսկ ներկայիս Հանրապետականը Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի։ Սերժին հաջողվեց դառնալ այդ կուսակցության տերն ու իր կողմից կուսակցություն ներմուծած մարդկանցով ապականեց այն։ Ես ասել եմ, որ այդ կուսակցությունը վաղուցվանից չի կարող կոչվել Հանրապետական։ Այդ կուսակցության մեջի աղբը մաքրել է պետք։ Նիկոլը թավշյա հեղափոխություն արեց, որը հանգեցրեց սերնդափոխության, կուսակցության ներսում էլ է սերնդափոխություն պետք, եթե չլինի, ուրեմն ՀՀԿ-ն որակապես չի փոխվի։ Հանրապետականներից շատերը հիմա կեղտի մեջ են ու իրենց փրկելու համար Քոչարյանին են պաշտպանում։ Պաշտպանում են մի մարդու, որը երկիրը թալանել է, քանդված երկրի մեջ 10 տարում, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 10 միլիարդ հարստություն է դիզել։ Փորձում են պաշտպանել մի մարդու, որը երկրի սահմանադրական կարգ է տապալել։ Այնպես որ, Աստված Նիկոլին պահապան լինի, էդ տղային բան չլինի։

Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքին գործերին արդեն միջամտում է Ռուսաստանը, բավականին հիստերիկ արձագանք եղավ նախօրեին։ Ձեր կարծիքով՝ ռուսական միջամտությունը կարող է Մարտի 1-ի գործով ինչ-որ եղանակ փոխել։

-Լավրովն էլ մի բարի պտուղը չէ։ Նրանից բացի՝ կան էլի մի քանի փորձագետ կոչվածներ, ովքեր փորձում են հաճոյանալ Պուտինին։ Ոնց են Հայաստանում Հանրապետականները Քոչարյանին սապոնվում, նրանք էլ ուզում են Պուտինին սապոնվել։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դարավոր շահեր ունեցող պետություն է։ Այնպես չէ, որ մենք Ռուսաստանի աչքի լույսն ենք։ Շահեր կան: Ճիշտ է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց իրավունք չպիտի վերապահի իրեն՝ միջամտելու մեր երկրի ներքին գործերին: Նիկոլի այս մարտահրավերն աշխարհին աննախադեպ է ու ճիշտ։ Ճիշտ է նաև Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը: Հայաստանը բոլոր պետությունների հետ պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի՝ չհիմնվելով բացառապես քաղաքական շահերի վրա, քանի որ բոլոր երկրներում էլ մենք Սփյուռք ունենք, և մեր հայրենակիցներին որևէ կերպ վնասելը ճիշտ չէ։

Պարոն Աղաբաբյան, Քոչարյանի շահերից հանդես գալը, Քոչարյանին պաշտպանելը չի՞ վնասի ՀՀԿ-ի հեղինակությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Քոչարյանին պաշտպանողները անտեղի փորձում են իրենց տղու տեղ դնել, իբր իրենց կամանդիրին չեն գցելու։ Բայց այդ կամանդիրը իրենց վաղուց վարի է տվել։ Բայց Քոչարյանը նստելու է, ժողովրդի փողերը վերադարձնելու է ու դուրս գալուց հետո էլ թող մեզ նման հասարակ մարդու պես ապրի։ Ի՞նչ է եղել, որ։ Իսկ Հանրապետականի վարկանիշը վաղուց էր ընկել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում