Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Սերժ Սարգսյանին մերժեցին. հեղաշրջում ՀՀԿ-ում

Ապրիլի 25-ին, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խաղի մեջ էր մտել Կարեն Կարապետյանը, Սարգսյանը նույն օրը երեկոյան հրավիրել էր ՀՀԿ խմբակցությանը և արել որևէ դեպքում միասնական լինելու կոչ: Թեև կոչը եղել էր «որևէ դեպքում» միասնական լինելու մասին, այդուհանդերձ հստակ էր, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությանն արել էր Կարեն Կարապետյանի դեմ միասնական լինելու կոչ, որի այսպես ասած կոդային բանալին նրա հրաժարականի տեքստում Նիկոլի ճիշտ լինելու մասին արտահայտությունն էր, սակայն ոչ ուղի հենց այդ, այլ մեկ այլ նախադասություն, որ փողոցի պայքարն «իր պաշտոնավարման դեմ էր»: Դրանով Սերժ Սարգսյանը մատնացույց էր անում, որ խնդիրը միայն ինքն է, իսկ դա նշանակում է, որ հաղթողը Փաշինյանը կամ նրա շարժումը չէ, որովհետև փողոցի պայքարը իհարկե ամենևին իր դեմ չէր միայն: Նիկոլ Փաշինյանը շատ հստակ դրել էր իշխանափոխության խնդիր և ըստ այդմ, Սերժ Սարգսյանն ակնարկում էր, որ իր հրաժարականի փուլում կամ ավելի շուտ իր հրաժարականի կետում, այսինքն ապրիլի 23-ին, իրավիճակը ոչ թե թավշյա հեղափոխության հաղթանակ էր, այլ գտնվում էր թավշյա հեղափոխության և ներիշխանական հեղաշրջման արանքում: Եթե Կարեն Կարապետյանի մուտքն ունենար հաջողություն, ապա թավշյա հեղափոխության փոխարեն Հայաստանը կունենար ընդամենը ներիշխանական հեղաշրջում:

Ներիշխանական հեղաշրջումը կանխվեց, բայց ամենևին ոչ ՀՀԿ շնորհիվ: ՀՀԿ-ն գործնականում այդ պահից սկսած մերժեց Սերժ Սարգսյանին, միգուցե չհասկանալով նրա ուղերձը, կամ պարզապես չընդունելով նրա առաջարկը: Ի վերջո Սերժ Սարգսյանը հեռանալով ակնարկում էր, որ իրեն իշխանության կամ ՀՀԿ մի թևը ուղղակի գցում է իշխանությունից: Սարգսյանը դիմել էր ՀՀԿ խմբակցությանը ապավինելով անձնական հավատարմությանը, այն մարդկանց, որոնք նրան գնահատում էին իբրև անփոխարինելի: Ըստ էության, ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը նրանց փաստորեն կոչ էր արել ապացուցել, որ ինքն իսկապես անփոխարինելի է և նրանք պատրաստ են իր հետ միասին հեռանալ իշխանությունից, ոչ թե իրենց «հանձնել» և իշխանության մնալ Կարեն Կարապետյանի միջոցով: Այդ տեսանկյունից, իրավիճակը մինչև մայիսի 2-ը մնաց թավշյա հեղափոխության և ներիշխանական հեղաշրջման արանքում:

Ներիշխանական հեղաշրջումը իհարկե շանս չուներ, բայց փորձեց դիմադրել, սխալ գնահատելով իրավիճակը: Ներքին կամ թավշյա հեղաշրջում տեղի չունեցավ, հաղթեց թավշյա հեղափոխությունը, բայց ՀՀԿ-ում էլ ըստ էության հաղթեց արդեն ներկուսակցական թավշյա հեղաշրջումը: Բանն այն է, որ նույն ապրիլի 25-ի երեկոյան հրավիրած խորհրդարանական խմբակցության հավաքին Սերժ Սարգսյանը հորդորել էր նաև ապագայում քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարց: Բայց, հաջորդ շաբաթներին այդ հարցը դուրս եկավ օրակարգից և այդ մասին շատ հստակ հայտարարեց նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ն ըստ էության մերժեց Սերժ Սարգսյանին, կուսակցության նախագահին փոխելու նրա առաջարկը, որովհետև ՀՀԿ-ում այլևս չկար միատարություն ու միասնականություն: Սարգսյանը բնականաբար պետք է ներկայացներ իր ժառանգորդին, իսկ դա արդեն ընդունելի չէր կուսակցության մեծամասնության համար: Միաժամանակ, մեծամասնությունը մերժեց Սարգսյանին, բայց նաև չուներ իր համար ընդունելի թեկնածու: Արդյունքը այն էր, որ Սերժ Սարգսյանը մնաց ՀՀԿ նախագահ: Իհարկե ոչ ստիպված, քանի որ, եթե նա չէր կարողանալու դնել իր ժառանգորդին, ապա հեռանալը կնշանակեր նոր ռիսկեր: Սարգսյանը մնաց այդ ռիսկերը չեզոքացնելու և ՀՀԿ ներսում «հակահեղաշրջում» կազմակերպելու:

Այժմ սակայն ՀՀԿ մեծամասնությունը կարծես թե ունի իր համար ընդունելի թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյան: Իհարկե սա ֆորմալիզացված չէ, այլ ավելի շուտ չբարձրաձայնված թեկնածու է, սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ վարքագիծը ներկայումս կառավարվում է ավելի շուտ քոչարյանական շահերի ու հեռանկարների պրիզմայով, քան Սերժ Սարգսյանի: Որովհետև, օրինակ, հազիվ թե իրական քաղաքականության, դեկլարացիաներից ու երեսպաշտությունից զերծ ռեժիմում համահունչ են մի կողմից Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի հետ ՀՀԿ բարեփոխումների քարտեզ քննարկելը, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվելը: Մինչդեռ Ադենաուեր հիմնադրամի հետ բարեփոխումների հարցը քննարկում էր անձամբ Սերժ Սարգսյանը, դրանով ցույց տալով, որ խնդիրը լուրջ է և ամենևին չկա ձևականության հարց, հատկապես, որ ՀՀԿ-ն իշխանություն էլ չէ, որ ինչ-որ բան փորձի պոկել եվրոպական գործընկերներից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում