Երևում է՝ Վլադիմիր Կլիչկոյի և Հայդեն Պանետյերիի իննամյա սիրավեպն ավարտված է՝ գրում է segodnya.ua-ը:
Դերասանուհուն նկատել են Լոս Անջելեսի փողոցներում անծանոթ տղամարդու ընկերակցությամբ: Նրանք ռեստորանից դուրս են եկել ձեռք ձեռքի տված:

Դերասանուհին, որ չի սիրում թաքցնել իր զգացմունքները, հանել է կոշիկները և սկսել իրեն ուղեկցող տղամարդու հետ պարել տեսախցիկների առջև:
Ավելի ուշ նրա մայրը հայտարարել է, որ դերասանուհին բաժանվել է Կլիչկոյից, և նրա կյանքում մեծ փոփոխություններ են կատարվում:











































