Friday, 26 04 2024
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Մոսկվան սովոր չէ, որ նոր իշխանությունը չի «կզում». վտանգավոր զարգացումներ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Պարոն Գրիգորյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, Ձեր կարծիքով, հակահեղափոխությանն աջակցելու անթաքույց փո՞րձ է, թե՞ երկրի ներքին գործերին միջամտելու, քանի որ, ըստ էության, Լավրովի հայտարարությունը էապես նպաստելու է հակահեղափոխական ուժերի մոբիլիզացիային։

– Ես մի քիչ հեռվից կսկսեմ, որ ավելի հասկանալի լինի, թե խոսքն ինչի մասին է։ Պարզ է, որ ձեր նշած վարկածները կարող են լինել։ Հեղափոխության ժամանակ Ռուսաստանն իրեն բավական զգուշավոր պահեց՝ տեսնելով, որ լուրջ պրոցեսներ են գնում, Նիկոլ Փաշինյանի շուրջը համախմբվել է ժողովուրդը, մյուս կողմից՝ նախկին իշխանությունները չունեն վստահություն, Ռուսաստանը հասկացավ, որ նախկին իշխանություններին պաշտպանելն ու Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս գալն ուղղակի անիմաստ է։ Իրենք շատ ուշադիր հետևում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում, քանի որ մենք ռազմավարական պարտնյորներ ենք, այստեղ կա ռուսական ռազմաբազա, պարզ է, որ հետևում են։ Ես դա նույնիսկ դրական եմ համարում։ Հիմա նշեմ, թե ինչի հետ է կապված, որ Ռուսաստանը սկսեց ավելի ակնհայտ ցույց տալ իր դժգոհությունը և մտավախությունը։ Պատճառը մեկն է՝ ներսից գնացին իմպուլսներ դեպի Ռուսաստան։ Ես կասկած չունեմ, որ Ռուսաստանը չէր պատրաստվում միջամտել. հետևել՝ այո, բայց միջամտել՝ ոչ։

Բայց երբ ներսից Հանրապետական կուսակցությունն ինչ-որ հայտարարություններ արեց, որ պետք է դիմեն աշխարհին, որ սա վենդետա է, այսինքն՝ սկսեցին «տղա կանչել» դրսից, ինչը շատ բնորոշ է իրենց, Ռուսաստանը սկսեց միջամտել։ Հասկանալի է, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում ոչ մի հենարան չունի՝ կա՛մ ուզում են վերադառնալ քաղաքական դաշտ, կա՛մ իրենց նախկին շեֆերին փրկել։ Այ, երբ դրսից ռուսները ստացան մեսիջներ, դրանից հետո սկսեցին ուշադիր լինել։ Այո, ես Լավրովի հայտարարությունը գնահատում եմ միջամտություն մեր ներքին գործերին։ Ես ավելին ասեմ՝ մտահոգված եմ երկու դրվագի մասով։ Մեկ դրվագը՝ կապված Քոչարյանի,  և ևս մեկը՝ Խաչատուրովի հետ, քանի որ իրենք ասացին, որ ԱՊՀ երկրներում ինտեգրացիոն պրոցեսների բնականոն ընթացքը կարող է  խախտվել։ Իրենք նկատի ունեին Խաչատուրովին, և դա կարելի է դիտել որպես ճնշում մեր դատական համակարգի վրա։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի միջամտում դատական գործընթացին, թողնում է, որ սրանք աշխատեն, բայց միջամտում է Ռուսաստանը։ Նույն Խաչատուրովի հարցով ակնհայտ է, որ Հայաստանի հերթն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ներկայացնելու, և իշխանություններն էլ չեն ուզում, որ այդ մարդը լինի, քանի որ վերջինս նախկին իշխանությունների նշանակածն է։ Նոր իշխանություններն իրենց կարևորագույն ներկայացուցիչներին տարբեր երկրներում ուզում են փոխել։

Համաձա՞յն եք այն տեսակետների հետ, որ Լավրովի հայտարարությունը էապես նպաստելու է հակահեղափոխական ուժերի մոբիլիզացիային։ Ի վերջո, եթե Ռուսաստանը տեսնի, որ հասարակությունն այս հայտարարությունից կաշկանդվել է կամ ազդվել, չե՞ք կարծում, որ դրան կհետևեն նմանատիպ այլ հայտարարությունները, և մենք կկանգնենք հեղափոխությունը ձախողելու խնդրի առաջ։

– Ես համոզված եմ, որ այդ հայտարարությունը կհամախմբի հայ ժողովրդին Նիկոլ Փաշինյանի շուրջը, և դա կտեսնենք օգոստոսի 17-ին հանրահավաքի ժամանակ։ Ժողովուրդը կպատասխանի։ Բայց, այո, այդ հայտարարությունը իրոք կարող է ակտիվացնել հակահեղափոխական ուժերին։ Ինձ մեկ բան է մտահոգում. այն ուժերը, այն մարդիկ, որոնք կողմնակից էին, որ Հայաստանում կոշտ, ավտորիտար ռեժիմ ձևավորվի, գլուխ են բարձրացրել։ Դա շատ վտանգավոր է։ Մենք պետք է բացառենք, որ վերջին 10-20 տարվա ընթացքում կոշտ ռեժիմը, որը կար Հայաստանում, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և որը նման էր պետական տեռորի հասարակության դեմ, կրկնվի։ Բայց ես մտահոգվեցի, որ հայտնվեցին այդպիսի մարդիկ կամ կուսակցություններ, ովքեր կոչ արեցին համախմբվել չարիքի շուրջը։ Հակահեղափոխության վտանգները կան, դրանք չի կարելի անտեսել, և այդ ուժերը կարող են աջակցություն սպասել դրսից։

Արցախից նման իմպուլսներ զգացե՞լ եք՝ հաշվի առնելով Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ խորհրդարանական խմբակցությունների արձագանքը, համաձայն որի՝ Քոչարյանի կալանավորումը կարող է ներքին կյանքի վրա որոշակի ազդեցություն ունենալ։

– Արցախի հարցով ես չունեմ մտահոգություն։ Պետք չէ մոռանալ, որ Քոչարյանը Արցախից է, ինքը այդ մարդկանց հետ ճանապարհ է անցել։ Այն ժամանակ միգուցե Քոչարյանն ուրիշ էր և այլն։ Ես չեմ թաքցնում, որ Հայաստանի շատ կուսակցություններ Քոչարյանի հետ կապված որևէ հայտարարություն չեն արել։ Ովքեր ցանկանում էին սատարել՝ հայտարարեցին, հասկացանք, բայց շատ ու շատ ուժեր, այդ թվում՝ «Ելք» դաշինքից, զարմանալի է, որ որևէ արձագանք չեն տվել։ Չգիտեմ՝ դա ինչի հետ է կապված, բայց դա սկզբունքային հարց է։ Ես կարծում եմ, որ այդ ուժերը, ում նկատմամբ ակնհայտ համակրանք ունեմ, պետք է հայտարարություններով հանդես գան։ Հիմա շատ սկզբունքային պահ է՝ ուր և ինչպես ենք գնալու։

Պարոն Գրիգորյան, Լավրովի հայտարարությունից ժամեր հետո Փաշինյանը հայտարարեց մեծ հանրահավաք անելու մասին, որի ժամանակ ամփոփելու են կառավարության աշխատանքի 100 օրը։ Սա պատասխա՞ն է Ռուսաստանին, որ Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն, և եթե Ռուսաստանը փորձի սատարել նախկին իշխանություններին, կբախվի հասարակության հետ։

– Ես կասեի այսպես. համոզված եմ, որ կառավարության 100 օրը հենց այդպես էլ նշվելու էր՝ հրապարակում, բայց այդ թեման Լավրովի հայտարարությունից հետո դարձավ ավելի ակտուալ և հասարակության ուշադրության կենտրոնում։ Ես կարծում եմ, որ մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, տարբեր խողովակներով ռուսներին տեղյակ պահել է այդ պրոցեսների մասին, և որ դա ինքնուրույն պրոցես է, չմիջամտեք։ Ես Ռուսաստանի բարդությունը հասկանում եմ։ Իրենք սովոր են, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները խոնարհվեն. 20 տարի է՝ նրանք խոնարհվում էին իրենց առջև, և մի քիչ դժվար է։ Հիմա մարդիկ գալիս են՝ շատ լավ տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, և չեն խոնարհվում։ Իրենք զարմացած են, ասում են՝ ինչո՞ւ չես «կզում»։ Դուք պատկերացնում եք, չէ՞։ Իրենք տարբեր հանդիպումներ են ունենում ու տեսնում են, որ չի «կզում» այդ հայը, զարմացած են։ Կներեք այդ բառիս համար։ Դա սթրես է Ռուսաստանի համար։ Իրենք սովորել էին։ Մենք պետք է հասկանանք ռուսներին։ Մեր գեներալներն ավելի շատ իրենց շահն էին առաջ տանում, քան մեր բանակի։ Դուք կարո՞ղ եք ինձ բացատրություն տալ՝ ո՞ւր է Միքայել Հարությունյանը։ Ո՞ւր փախավ։ Պարզվում է՝ Ռուսաստանում է, Ռուսաստանի քաղաքացի է։ Ես հարց եմ տալիս՝ դու Հայաստանի բանակի ղեկավարն էիր, ո՞ւր փախար։ Այ, իրենք սովոր են այս տիպի մարդկանց։ Չեմ ասում՝ լավ մարդ է, թե վատ, գնահատական չեմ տալիս, բայց ռուսները սովոր են նման մարդկանց։ Եվ հիմա եկել են մարդիկ, որոնց մտքում չկա թռնել, փախչել, քաղաքացիություն փոխել։ Այդ մարդիկ, միաժամանակ, շատ լավ են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, պատրաստ են աշխատել։

Այս իրադարձությունների կուլմինացիան ո՞րը պետք է լինի՝ որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ կազմակերպե՞լը, որպեսզի Հայաստանում արագորեն ձևավորվի ժողովրդի մանդատ ունեցող իշխանություն, որը կկարողանա իրապես դիմակայել արտաքին այսպիսի մարտահրավերներին։

– Ես չեմ թաքցնում՝ կողմնակից եմ, որ արտահերթ ընտրությունները  անցկացվեն շատ շուտ, ինչքան հնարավոր է՝ շուտ, անգամ այս տարի։ Ես հասկանում եմ,  որ կան տեխնիկական խնդիրներ, ես հասկանում եմ, որ մյուս ուժերը պատրաստ չեն դեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց։ Նա ասաց, որ մյուսները պատրաստ չեն. եթե հիմա  անեն ընտրությունները, առավելություն կունենան, հավասար չի լինի։ Ես շատ լավ հասկանում եմ այդ մոտեցումը, բայց մյուս կողմից էլ՝ տեսնո՞ւմ եք՝ ինչ մարտահրավերներ են բացվում։ Տեսա՞ք՝ Հանրապետական կուսակցությունն ինչպես օգտագործեց պահը, նրանք պետականամետ չեն,  ամեն ինչի կգնան, որ իրենց սեփականությունը պահպանեն։ Իրենք չեն մտածում ազգի մասին։ Դա է պատճառը, որ ես կարծում եմ՝ ինչքան հնարավոր է շուտ պետք է անցկացնել խորհրդարանական ընտրությունները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում