Խաղալիք արջուկ Վինի Թուխի մասին ամերիկյան Disney ստուդիայի մուլտֆիլմը Չինաստանի վարձույթում արգելված է։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Արգելքը պաշտոնապես չեն մեկնաբանել, սակայն ամերիկյան ԶԼՄ-ների կարծիքով՝ պատճառն այն է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են Վինի Թուխի հետ համեմատում և դրա հետ կապված մեմեր հրապարակում։
.jpg)
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ պատճառը երկրում հոլիվուդյան ֆիլմերի սահմանափակումն է։







































