Իտալիայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ այս աշնանից կչեղարկվի պետական թանգարաններ անվճար մուտքը, որը գործում է յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակիներին։ Այս մասին հաղորդում է Travel and Leisure-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի մշակույթի նախարար Ալբերտո Բոնիզոլին հայտարարել է, որ կառավարությունը կդադարեցնի անվճար կիրակնօրյա ծրագիրը, որպեսզի խուսափի «Իտալիայի տեսարժան վայրերի թերագնահատումից»։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն աշնանը։









































