Samsung-ի նորզելանդական ստորաբաժանումը ժամկետից շուտ YouTube-ում ընկերության նոր սմարթֆոնի գովազդն է հրապարակել։
Տեսագրությունում իրական սարքավորումն է՝ Coral Blue երանգի։ Մոդելի S Pen ստիլուսը դեղին է։ Տեսագրությունում ցուցադրվում է նաև դրա՝ Bluetooth-ին միանալու հնարավորությունը և լրացուցիչ գործառույթները։
Galaxy Note 9-ի գովազդային տեսահոլովակը ցուցադրում է նրա մեծ հիշողությունը, որը կարելի է ընդլայնել նաև հիշողության քարտի միջոցով։ Այսինքն՝ սարքավորման հիշողության ծավալը կարող է հասնել 512 գեգաբայթի։
Նոր սմարթֆոնի մարտկոցը ևս սովորականից ավելի երկար կաշխատի և երկար ժամանակ լիցքավորման կարիք չի ունենա։











































