Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ ՀՔԾ պետի հարցազրույցը ամենահակասական և ոչ համոզիչ հարցազրույցներից մեկն էր: Նրա խոսքով՝ փաստերը, հայտարարությունները հարմարեցված էին նպատակին, որն ի սկզբանե դրված է ՀՔԾ առաջ՝ դա վերաբերում է և 0038 հրամանի գաղտնազերծմանը:






































